Ջերմուկում Վայոց ձորի մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ «Կրթվելը նորաձև է» արշավի գաղափարը էլ ավելի լավ տարածելու համար մասնակիցները մի քանի նոր գլխագրեր են առաջարկել (hashtag)։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Աննա Հակոբյանն ու ներկայացրել դրանք:
Առաջարկված գլխագրերն են՝ կրթություն, նորաձևությունից մինչև սովորություն, սկսենք մեզանից, կրթություն, զինվենք գիտելիքներով, տգիտությունը նորաձև չէ, կրթվելը նորաձև է, համախմբվելու, հայրենիքը սիրելու, պետությունը հզորացնելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեկտեմբերի 23-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Կրթությունը նորաձև է» արշավից հերթական տեսանյութն էր հրապարակել և տեղեկացրել, որ կրթարշավի կանգառը եղել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքը։