«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը նման մտքի հեղինակին հանդարտեցնելն ու ինքն իր հետ հաշտեցնելն է. Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է «Կրթվելը նորաձեւ է» արշավը քննադատություններին։

Նա նախ հիշատակել է, թե ինչ է ասել արշավը քննադատողներից մեկը։

« « (…) Այդպիսով, ինչպես ավելի վաղ գրել էինք, հայ ժողովրդին առաջարկում էր (Աննա Հակոբյանը) պայքարել հենց իրենց դեմ`իր և իր ամուսնու դեմ: Որովհետև Հայաստանում նրանք են հենց հայ ժողովրդի դժբախտությունների, ողբերգությունների բուն պատճառը, երկիրը աղետի կործանման հասցրել է նրանց ընչաքաղցությունը, որկրամոլությունը, չտեսությունը, տգիտությունը, լկտիությունը, դավաճանությունը: Աննա Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանը և նրանց ՔՊ-ական ուսապարկերն են Հայաստանում թիվ մեկ կեղծիք, սուտ տարածողները, տգիտության և դավաճանության, գռեհկության մարմնացումները»։

«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է, հանդարտեցնելն ու ինքն իր հետ հաշտեցնելը։

#կրթվելընորաձեւէ 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ