Կրթարշավի կանգառը Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքն էր․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում «Կրթությունը նորաձև է» արշավից հերթական տեսանյութնն է հրապարակել։

Այս անգամ կրթարշավի կանգառը եղել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքը։

«Հերթական անգամ քննարկում էինք հետևյալ հարցը՝ կրթվելը դարձել է հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը։ Այսինքն՝ անձամբ կրթվելը, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձև։

Շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու և արդյունավետ քննարկման համար։

2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ