Կարևոր է՝ Օղակաձև զբոսայգու ծրագիրը հաջորդ տարի սկսենք իրականացնել․ Ավինյան

Օղակաձև այգու 4-րդ հատվածի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը առաջին անգամ շրջանառվել էր։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Նշվեց, որ անցած շաբաթ արդեն լրամշակված փաթեթը դիտարկումների և ամփոփումների հիման վրա ներկայացվել է ՏԿԵՆ՝ հետագա գործընթացը կառավարության նիստում քննարկման ներկայացնելու համար։

Քաղաքապետը, դիմելով երևանցիներին, նշեց, որ սա այգիների վերականգնման ևս մեկ ծրագիր է՝ հնացած միջավայրը նորացնելու և այգուն մի փոքր հանրային տարածքի և այգու տեսք տալու համար.

«Շատ կարևոր է, որ այս ծրագիրն սկսենք իրականացնել հաջորդ տարի»,- ասաց Ավինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ