Ռայան Համմոնսն արտաքինից սովորական 5 տարեկան երեխա է, սակայն նրա հոգու խորքում կա «գաղտնի անձ»։ Հինգ տարեկան հասակում Ռայան գիշերներն անդադար արթնանում էր, բարձր գոռում, արտասվում։ Անհանգստացած մայրը չէր հասկանում, թե ինչն է դրա պատճառը։
Մի օր տղան ասաց մորը․
-Մայրիկ, քեզ պիտի մի բան ասեմ։ Իմ ներսում ուրիշ մարդ է ապրում։ Եվ Ռայանը սկսեց պատմել մորը, որ ինքը մի մարդու վերամարմնավորում է, ով մահացել է մոտ 50 տարի առաջ։
Սինդիի մարմնով սառը դող անցավ։ Նա վախեցած էր որդու պատմածից։
Կինը որոշեց բոլորից գաղտնի պահել տղայի խոստովանությունը, նույնիսկ ամուսնուց։Ռայան պատմեց, որ ինքն ունեցել է երկու քույր, սիրել է խմել նարնջի լինոմադ, որի արտադրությունը դադարեցվել է տղայի ծնվելուց մի քանի տասնյակ տարի առաջ։
Մի օր ամուսիները թերթում էին Հոլիվուդի ոսկե դարի մասին գիրքը և կանգ առան Մեյ Ուեսթ ֆիլմից՝ սև — սպիտակ լուսանկարով էջի վրա։ Ռայանը մատով ցույց տվեց մի մարդու, ում անունը նշված չէր, և ասաց, որ, հավանաբար, ինքը հենց այդ մարդն է։
Նկարի վրա պատկերված մարդու անունը Մարտի Մարտին էր, ով ժամանակին նկարահանվել է զանգվածային տեսարաններում, սակայն հետո հաջողություններ է գրանցել և ճանաչված հոլիվուդյան գործակալ է դարձել։ Հետազոտությունները պարզեցին Մարտի Մարտինի մասին տվյալները, դրանք համապատասխանում են Ռայանի պատմածին։
Իսկ դուք հավատո՞ւմ եք վերամիավորմանը․․․