Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Դեկտեմբերի 19-22-ը Վիետնամում էր գտնվում ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ասատրյանի գլխավորությամբ։

Այս մասին հայտնում է Վիետնամում, Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում Հայաստանի դեսպանությունը:


Այցի շրջանակներում պատվիրակությունը մասնակցել է Հանոյում այդ օրերին կազմակերպված Vietnam Defence Expo-2024 2-րդ միջազգային ցուցահանդեսին, Վիետնամի Ժողովրդական բանակի ստեղծման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև ունեցել մի շարք հանդիպումներ Վիետնամի պաշտպանության նախարարության և պաշտպանական արդյունաբերության համալիրի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ