Անօրինական ներգաղթը սպառնալիք է ներկայացնում Եվրամիության անվտանգության համար, և դաշինքը պետք է պաշտպանի իր սահմանները այդ առումով Ռուսաստանի կողմից բխող վտանգից:
Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, տեղեկացնում է Reuters-ը։
«Իմ կարծիքով, անօրինական ներգաղթի խնդրի լուծումը բացառապես համերաշխության հիման վրա սխալ էր:
Արդյունքում մենք չկարողացանք պաշտպանել մեր սահմանները:
Մենք ցանկանում ենք պաշտպանել մեր արտաքին սահմանները և թույլ չենք տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը»,- հայտարարել է Մելոնին Ֆինլանդիայում ԵՄ անվտանգության գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։-