Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի

Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 5 քաղաքացի` 2-ը` Հարթագյուղ և 3-ը` Ծաղկաբեր համայնքներից:

Ըստ փոխանցված տեղեկատվության` թունավորվել են մարզկենտրոնի արագ սննդի կետերից մեկում սնվելու հետևանքով:

Անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վերցվել են համապատասխան նմուշառումներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ