Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր

Թուրքիայի առողջապահության նախարարության շտապօգնության ուղղաթիռը մխրճվել է Մուղլայի հիվանդանոցի շենքի մեջ։

Ինչպես հաղորդում է «TRT Haber»-ը, միջադեպի հետևանքով ուղղաթիռում գտնվող 4 մարդ մահացել է՝ 2 օդաչու, 1 բժիշկ և անձնակազմի ևս մեկ անդամ։

Այս մասին հայտարարել է Մուղլայի նահանգապետ Իդրիս Աքբիյիկին։ Հիվանդանոցում ոչ ոք չի տուժել։

Նախնական վարկածով՝ միջադեպի պատճառը թանձր մառախուղն է։ Ուղղաթիռը թռչում էր Անթալիա՝ հիվանդ մարդկանց տեղափոխելու համար։

Ուղղաթիռը բախումից հետո ընկել է հիվանդանոցի մերձակայքում գտնվող ազատ տարածքում։ Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով փրկարարական ջոկատներ։

Հիվանդանոցի հետ ուղղաթիռի բախման հետևանքով կոտրվել են շենքի ճակատային մասի ապակիները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ