Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել։

Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավորի փաստաբանի դիմումը։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Աղազարյանի փաստաբանը:

Կոմիտեի քննիչն իր մերժման մեջ նշել է, որ Աղազարյանի փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ «չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել քրեական օրենսգրքով նախատեսված նախնական իրավական գնահատական»։

Փաստաբան Հակոբ Ճարոյանը քննիչի այս որոշումը պատրաստվում է բողոքարկել։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ հարուցելու հարցը որոշելու համար։

Աղազարյանին առնչվող գործով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել:

Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ՝ Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցության շարքերից:

Կուսակցությունը որպես հիմնավորում նշել է, որ նա թույլ է տվել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքեր, ինչպես նաև՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ