Նիկոլ Փաշինյանը Թալինում բնակչության հետ նախընտրական հանդիպման ժամանակ անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին: Նրա խոսքով՝ մինչև վերջ գնալու են, արտոնյալներ չեն լինելու:
«Ասում են՝ հա դե էն սկզբից բռնեցին, շոու էր էլի, տելեվիզրով ցույց տվեցին, հիմա թաքուն տեղերը պայմանավորվում են: Այ թաքուն տեղերում պայմանավորվածներ և թաքուն տեղերից այդպես էլ դուրս չեկածներ, մեզ ձեր հետ մի շփոթեք, մենք երբեք թաքուն բան չենք արել և չենք անելու»,- ասաց Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ ժողովրդից գողացված ամեն կոպեկը վերադարձվելու է, և ամեն օր դրա հետ կապված իրադարձություններ են տեղի ունենում: