2024 թվականին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 000 քմ տարածք

2024 թվականին Արաբկիր վարչական շրջանում ավարտին է հասցվել Մերգելյանի անվան այգու շինարարական աշխատանքները:

Հիմնանորոգվել է 9 բակային տարածք, կառուցվել է ռետինե հատակով ֆուտբոլի 2 դաշտ, ստեղծվել շների համար առանձնացված 1 զբոսայգի, տեղադրվել է 11 մանկական խաղասարք, 100 նստարան:

Ընթացիկ տարում ասֆալտապատվել է 34500 քմ մակերեսով բակային տարածք: 4300 քմ թեք տանիքներ են հիմնանորոգվել, 48 հասցեներում հին վերելակները նորով են փոխարինվել:

Բնակիչներին է վերադարձվել շուրջ 40000 քմ տարածք, որը հետագայում ծառայելու է հենց արաբկիրցիներին։ Բակերից և մայթերից հեռացվել է 25 ավտոտնակ, 22 կրպակ:

2025 թվականին ծրագրերն իրականացվելու են նոր թափով:

Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ