Դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղի շենքերից մեկում տղամարդու դի կա։
Տեղում պարզվել է, որ Քասախ գյուղի Վազգեն Սարգսյանի փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 52-ամյա Գարիկ Հ.-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Նաիրիի բաժնի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։