Կամչատկայում երեք օր առաջ անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, հայտնել է ՌԴ Կամչատկայի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Լեբեդևը։
Դեկտեմբերի 19-ի ցերեկը ինքնաթիռն անհետացել էր և եռօրյա որոնումներից հետո հայտնաբերվել։ Ինքնաթիռում երեք մարդ է եղել՝ երկու օդաչու և մեկ ուղևոր։ Նրանք բոլորը ողջ են, տարհանում է ընթանում:
Մարդկանց նստեցրել են Մի-8 ուղղաթիռը, որը շարժվել է դեպի Միլկովո գյուղ։
Ինչպես պարզաբանել է «Ռոսվիացիայի» ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն, ինքնաթիռը հայտնաբերվել է Մոսկվայի ժամանակով ժամը 05:00-ի սահմաններում Տունդրովայա լեռան տարածքում։
Այն հայտնաբերվել է Մի-8 ուղղաթիռով, որն ուղարկվել է վթարի կասկածելի վայր։