Արդյունավետ շրջան է սկսվել երկվորյակների մոտ․ դեկտեմբերի 22-ի աստղագուշակը

 

Խոյ.Այս փուլում արժի զերծ մնալ այն բոլոր գործերից, որոնք պահանջում են չափազանց ակտիվ գործողություններ: Աշխատանքը պետք է մանրամասն պլանավորել, որ սկսել կատարել: Հարմար օր է սիրային հարցեր կարգավորելու համար: Նոր ու խոստումնալից ծանոթությունների հավանականությունը մեծ է:

Ցուլ.Օրը հաստատ չի հիասթափեցնի ձեզ: Կարելի է անվարան կերպով պլանավորել հանդիպումներ եւ քննարկումներ պաշտոնատար անձանց հետ: Ձեզ կհաջողվի բանակցություններն անցկացնել բարձր մակարդակով: Շատ բան կտրվի դյուրությամբ: Օրը հարմար է առողջարար եւ կազդուրիչ պրոցեդուրաների համար:

Երկվորյակ.Արդյունավետ շրջան է սկսվել ձեր կյանքում, թեեւ դուք հնարավոր է, որ չզգաք դա եւ փորձեք նույնիսկ դժգոհել: Չափազանց մի ծանաբեռնեք ձեզ: Աշխատանքի արդյունավետ կազմակերպումը դրական արդյունքներ կտա:

Խեցգետին.Ինքներդ ձեզանից խիղախություն մի ակնկալեք, եւ ոչ էլ հապշտապ որոշումներով փորձեք եղած խնդիրները կարգավորել: Զբաղվեք այն գործերով, որոնք լուրջ ջանքեր չեն պահանջի: Զերծ մնացեք կոնկրետ որեւէ մեկին քննարկելուց կամ քննադատելուց: Օրը հարմար է նոր ռոմանտիկ հարաբերությունների համար:

Առյուծ.Փորձեք կենտրոնանալ մասնագիտական հարցերի վրա: Ամեն բան կդասավորվի սպասածից ավելի լավ: Եթե կարծում եք, որ որեւէ հարցի կարգավորումը բարդ կլինի ձեր համար, դիմեք գործընկերների օգնությանը:

Կույս.Օրը բարենպաստ է անձնական եւ ընտանեկան գործեր կարգավորելու համար: Այսօր կարող եք զբաղվել ստեղծագործական գործերով: Ֆինանսական վիճակը բարելավելու հնարավորություն կունենաք:
Կշեռք.Բավական տհաճ օր է: Անակնկալ խնդիրները կխախտեն ընդհանուր հանգիստ մթնոլորտը: Առկա խնդիրները կարգավորելու համար առավելագույն զգոնություն եւ զգուշություն պահպանեք:

Կարիճ.Ճակատագիրը ձեր համար որեւէ փորձություն այս փուլում չի նախապատրաստել եւ ամեն բան կանցնի խաղաղ եւ անվրդով: Կարող եք տեղեկություններ ստանալ եւ տեղեկություններ հաղորդել: Զբաղվեք միայն այն գործերով, որոնք ձեր հոգուն հազարատ են: Ժամանակ գտեք նաեւ հանգստի համար:

Աղեղնավոր․Կարեւոր եւ պատասխանատու որոշումների կայացումը թողեք ավելի բարենպաստ օրվա: Կարելի է նոր ծանոթություններ հաստատել, հյուրեր ընդունել: Այսօր հարմար է աշխատելու համար: Կարող եք տանը վերադասավորություններ կատարել:

Այծեղջյուր․Օրը կդասավորվի հաջող եթե պահպանեք բարձր տրամադրությունը: Ստեղծագործական նորարարությունների շնորհիվ կկարողանաք կարգավորել բոլոր գործերը: Աշխատեք ավելի երկար գտնվել մաքուր օդում:

Ջրհոս․Զսպեք ապրումները` լինեն դրանք դրական կամ բացասական: Այլապես մեծ է հավանականությունը, որ լուրջ կոնֆիլկտներ կունենաք կարեւոր մարդկանց հետ: Մի քննադատեք ոչ մեկին եւ ոչինչ: Օգնեք այն մտերիմին, ով այսօր ձեզանից օգնություն կխնդրի:

Ձկներ․Սեփական կարողությունից վեր պարտականություններ մի ստանձնեք: Մի ամաչեք դիմել օգնության խնդրանքով ընկերներին ու բարեկամներին: Ավելի զգոն եղեք հատկապես գործնական հարցերում: Գործընկերների հարցում եղեք ուշադիր եւ միայն վստահելի մարդկանց հետ գործ բռնեք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ