Բայդենը պատվիրել է ավելի քան 570 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնել Թայվանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հանձնարարել է Թայվանին 571,3 միլիոն դոլար հատկացնել ռազմական կարիքների համար, հայտնել է Սպիտակ տունը։

«Ինձ վերապահված լիազորություններով՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, ես սույնով լիազորում եմ պետքարտուղարին՝ ուղղել 571,3 միլիոն դոլարի հատկացումը Պաշտպանության նախարարության պաշարներից Թայվան՝ պաշտպանական ապրանքների և ծառայությունների, ռազմական կրթության և ուսուցման համար»,-ասվում է Բայդենի հրամանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ