Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը սուգ է հայտարարել Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ:
«Իշխանության բարձրագույն մարմինների շենքերի բոլոր դրոշները իջեցված են»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի սուրբծննդյան տոնավաճառում այցելուների վրա իրականացված վրաերթի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Սուրբ Ծննդյան տոնավաճառի վրա հարձակվողը Սաուդյան Արաբիայի քաղաքացի է: Նա ձերբակալվել է դեպքի վայրում: