Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ–ներն առավոտյան գրոհել են Կազանը. գրանցվել է 8 գրոհ, 6-ը հարվածել են բնակելի տներին։
Կազանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ԱԹՍ-ների հարձակումից հետո հրդեհներ են բռնկվել Սովետսկի, Կիրովի և Պրիվոլժսկի թաղամասերում։
Ռոսավիացիան հայտարարել է, որ Կազանի օդանավակայանը ժամանակավորապես չի գործի։
«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար այսօր առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանի աշխատանքներում։ Օդանավակայանը ժամանակավորապես չվերթեր չի ընդունում և չի ուղարկում», — ասվում է հաղորդագրության մեջ։