Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե ՆԳՆ-ն կրճատված մեքենաների փոխարեն նոր մեքենաներ է ձեռք բերում, սակայն՝ ոչ ծառայողական:

Հարցի առնչությամբ ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ «Մերսեդես Բենզ սպրինտեր» տրանսպորտային 3 միջոցները ձեռք են բերվել քաղաքացիներին ավելի մեծ ծավալի բարձրորակ շրջիկ ծառայություններ մատուցելու համար։

«Այս պահին շրջիկ ծառայությունները իրականացվում են ստատիկ հենակետերում՝ ՏԻՄ շենքերում, ինչը թույլ չի տալիս լինել ավելի մոբիլ, ավելի շատ քաղաքացիների մատուցել բարձրորակ հանրային ծառայություններ, ավելի կարճ ժամկետում։

Նշված տրանսպորտային միջոցները կկահավորվեն համապատասխան սարքավորումներով և տեխնիկայով, ինչից հետո՝ որպես շրջիկ գրասենյակներ, դրանց միջոցով նախարարությունը կմատուցի զենքի թույլտվության տրամադրման գործառույթներ, անձնագրերին, վարորդական իրավունքին վկայականներին վերաբերող ծառայություններ:

Հետևաբար նշված հանգամանքները հաշվի առնելով՝ ՆԳ նախարարությունը շարունակելու է ջանք ներդնել քաղաքացուն ավելի մոտ գտնվելու, հանրային ծառայություններն ավելի որակյալ և մատչելի դարձնելու համար»,- պարզաբանել են կառույցից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ