Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի մասին արմատական ընդդիմության այն պնդումներին, թե իրենց ժամանակ Ղարաբաղն անկախ էր։
Առավել հայրենասեր ձևանալու համար արմատական ընդդիմությունը հակադարձելու է վարչապետին` պնդելով, թե 1994թ-ին Լեռնային Ղարաբաղը արդեն անկախ էր, իսկ բանակցությունները միտված էին անկախության ճանաչմանը:
Եթե Լեռնային Ղարաբաղը իրոք անկախ էր, ինչու՞ Հայաստանը պաշտոնապես չէր ճանաչում ԼՂ անկախությունը:
Եթե Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղը ոչ անկախ էր, ոչ էլ Հայաստանի մաս էր, ապա ի՞նչ էր: Պատճառաբանությունը, թե Հայաստանը չէր ճանաչում ԼՂ անկախությունը, որպեսզի նոր պատերազմի առիթ չտա, անհիմն է, որովհետև առաջին պատերազմը պարտվելուց հետո Ադրբեջանը տևական ժամանակ նոր էսկալացիայի պատրաստ չէր:
Եթե Լեռնային Ղարաբաղը իրոք անկախ էր, ինչու՞ էր քննարկվում Մեղրիի տարածաշրջանի հետ Լեռնային Ղարաբաղի փոխանակման հարցը:
Իսկ իրականում՝ առաջին պատերազմից հետո Հայաստանի իշխանություններին Լեռնային Ղարաբաղը պետք էր իշխանությունը պահելու ու թալանը կոծկելու համար՝ իրենց թալանի վրա ժողովրդի աչքերն ու բերանը փակելու համար: