Ամուսնության առաջարկ Արարատի գագաթին

Կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող Պերճուհի Կաժոյանը ում սիրեցյալը` Ահարոն Քամմինգսն անակնկալ ամուսնության առաջարկ էր արել միասին Արարատի գագաթը հաղթահարելուց հետո, սովոր է Ահարոնի մշտական անակնկալներին ու նրան սիրում է հենց այդ արտասովորության ու «արկածային» լինելու համար:

Պերճուհին, որ երեկ Ահարոնի հետ  Թուրքիայից  վերադռնալուց հետո պատմեց.

«Ծննդյան օրս էլ դարձրեց անակնկալ: Ծնունդս ապրիլին էր, պետք է գնայինք կինո, հետո` ռեստորան: Մենք երկուսով պետք է լինեինք,  իսկ   հաջորդ օրն էլ ծնողներիս հետ նշեինք: Գնացինք, ամեն ինչ շատ լավ էր, հետո ասաց` «Արի գնանք իմ տուն նվերս տամ»: Մտանք տուն, շունիկներ ունի, սիրում էի, մեկ էլ ասաց` «Աչքերդ փակի ու մտի սենյակ, նվերդ կտեսնես»:

Աչքերս փակեցի, մտա մի քանի քայլ արեցի, մեկ էլ գոռոցներով շնորհավորանքներ եմ լսում  ու աչքերս  բացում եմ, տեսնում եմ, որ այստեղ են հավաքված բոլոր այն մարդիկ, ում  այս կյանքում ամենաշատն եմ սիրում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ