Պետությունը բյուջեի հաշվին ուղղակի չի լցնելու ձեր սառնարանը, փոխարենը՝ բարեկեցիկ պայմաններ կստեղծի. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է պետբյուջե մուտք արվող հարկերին ու դրանցով կատարված աշխատանքներին:

«Տարեցտարի ավելացող պետական բյուջեի ու բյուջե մուտք արվող հարկերի ավելացմանը քաղաքացիներից ոմանք արձագանքում են, թե դրանից շարքային քաղաքացուն ի՞նչ։

Տասնամյակներով քարուքանդ եղած ու արդեն ասֆալտապատված ձեր տան դիմացի փողոցը շարքային քաղաքացու համար չէ՞։
Բարեկարգված բակերն ու այգիները շարքային քաղաքացու համար չե՞ն։
Ձեր երեխաների համար կառուցված/հիմնանորոգված մանկապարտեզն ու դպրոցը շարքային քաղաքացու համար չե՞ն։
Ձեզ բուժօգնություն տրամադրելու համար կառուցված/հիմնանորոգված հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները շարքային քաղաքացու համար չե՞ն։
Կառուցված խմելու ու ոռոգման ջրի ցանցերը շարքային քաղաքացու համար չե՞ն։
Ցավոք, մեր շարքերում դեռ կան մարդիկ, ովքեր դեռ չեն պատկերացնում, թե ինչ է պետական բյուջեն։
Պետությունը բյուջեի հաշվին ուղղակիորեն չի լցնելու ձեր սառնարանն ու ձեզ ասի նստեք վայելեք, փոխարենը հնարավորություններ ու էլ ավելի բարեկեցիկ պայմաններ է ստեղծելու ապրելու ու արարելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ