Լիարժեք աջակցում ենք Ադրբեջանի անդամակցությանը D-8-ին. Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Եգիպտոսում մասնակցել D-8-ի նախարարների խորհրդի նիստին։ Նա անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը և Գազայում տիրող իրավիճակին։

«Մենք պետք է համերաշխություն դրսևորենք տարածաշրջանի երկրների, հատկապես D-8-ի երկու անդամների՝ Եգիպտոսի և Իրանի նկատմամբ Իսրայելի ագրեսիվ վերաբերմունքի դեմ։ Որպես D-8, մենք դեռ հետ ենք մնում մեր իրական ներուժը բացահայտելու հարցում: Մեր երիտասարդ բնակչությունն այս հարցում կարևոր դեր ունի»,-նշել է արտգործնախարարը։

Ըստ Ֆիդանի՝ D-8-ի իրական ներուժը բացահայտելու համար բոլոր անդամները պետք է համակարգված ջանքեր գործադրեն համագործակցությունը մեծացնելու համար։

Անդրադառնալով նաև D-8-ին Ադրբեջանի անդամակցության հարցին՝ Ֆիդանը մասնավորապես նշել է․ «Ադրբեջանի անդամակցությանը լիարժեք աջակցում ենք և հավատում ենք, որ խորհուրդը վաղվա գագաթնաժողովում կառաջարկի վավերացնել այն»։

D-8 տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1997-ին։ Դրան անդամակցում են Բանգլադեշը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Նիգերիան, Պակիստանը և Թուրքիան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ