Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն այսօր հյուրընկալել էր ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին և Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, ԱԱ բրոնզե մեդալակիր, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանին ու նրանց մարզիչներին:
Սարիկ Մինասյանը նրանց հյուրընկալելուն պես՝ բացականչեց․ «Մեր պարծանքն եք» ու ներողություն խնդրեց, որ չի կարողացել դիմավորել «Զվարթոնց» օդանանավակայանում, հետևաբար և շատ է ուզել նրանց քաղաքապետարանում մեծարել։
«Ավանդույթ է, որ գյումրեցի սպորտսմենները միշտ պիտի հաղթեն, մեր քաղաքի անունը բարձր պահեն, մենք էլ՝ որպես քաղաքային իշխանություն, միշտ ձեր կողքին պիտի կանգնենք, մարզադպրոցների կարիքները պիտի հոգանք։ Շնորհակալություն ձեր պարգևած ուրախության համար»,-ասաց քաղաքապետի պաշտոնակատարը։