Մենք նախապայմաններ չունենք. Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին

Ռուսաստանը պատրաստ է թե՛ բանակցությունների, թե՛ փոխզիջումների Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ, բայց նույնպիսի պատրաստակամություն պետք է ունենա նաև Կիևը։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ուղիղ գծի» և մամուլի ասուլիսի ձևաչափով հարցուպատասխանի ժամանակ։

«Քաղաքականությունը հենց փոխզիջման արվեստ է: Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք թե՛ բանակցությունների, թե՛ փոխզիջումների: Պարզապես հակառակ կողմը, բառիս բուն և փոխաբերական իմաստով, հրաժարվել է բանակցություններից: Իսկ բանակցությունների արդյունքը միշտ էլ փոխզիջումներն են», — հայտարարել է Պուտինը։ «Մենք պատրաստ ենք: Բայց անհրաժեշտ է, որ մյուս կողմը պատրաստ լինի թե՛ բանակցություններին, թե՛ փոխզիջումներին»,- ասել է նա։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը և Ուկրաինան, ըստ էության 2022 թվականին Ստամբուլում համաձայնությունների էին եկել, սակայն հետո Կիևը հրաժարվել էր դրանցից։

ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների առանց նախապայմանների, բայց Ստամբուլի համաձայնությունների հիման վրա և ելնելով տեղում առկա իրողություններից։

«Մենք նախապայմաններ չունենք: Մենք պատրաստ ենք երկխոսություն վարել առանց նախապայմանների, բայց այն բանի հիման վրա, ինչի շուրջ համաձայնության ենք եկել, ես արդեն հարյուր անգամ ասել եմ այդ մասին, 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցային գործընթացի ժամանակ, բայց նաև ելնելով այն իրողություններից, որոնք այսօր ստեղծվել են տեղում»,- ասել է Պուտինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ