Սիրիայի հայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ Մարիա Գաբրիելյան

Սիրիայի հայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը, շուտով կվերսկսվի նաև համայնքային կյանքը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյանը՝ անդրադառնալով Սիրիայում տիրող ընդհանուր իրավիճակին, տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև սիրիահայերի շրջանում տիրող տրամադրություններին և այս պահին երկրում տիրող ընդհանուր իրավիճակին։

Մարիա Գաբրիելյանը հայտնել է, որ Սիրիայում ամեն ժամ նորանոր զարգացումներ են տեղի են ունենում, որոնք հիմնականում կապված են միջազգային իրավիճակի հետ։

«Այդ զարգացումները վերաբերում են միջազգային հարաբերություններին՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) բանագնաց, ֆրանսիական, անգլիական, գերմանական և այլ երկրների պատվիրակությունների, դեսպանատների վերաբացում և այլն»,-ասել է Սիրիայի խորհրդարանի պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ