ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փշինյանի կողմից հրապարակված տվյալներին այն մասին, որ նախորդ շաբաթ ԶՊՄԿ-ն պետբյուջե է փոխանցել 33 մլրդ 249 մլն դրամ՝ որպես Հայաստանի շահաբաժին։
«Ժողովրդից, պետությունից գողացվածը քայլ առ քայլ հետ է վերադարձվում։ Տարիներ շարունակ վատնված ու կոպեկներով մսխված պետության ընդերքի հարստությունը վերադարձվում է պետությանը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 33,249 միլիարդ դրամ է վճարել պետական բյուջե, որպես պետության շահաբաժին։
2018-ից հետո ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կտրուկ աճել են, միայն 2022թ-ին ԶՊՄԿ-ն 7մլրդ-ով ավելի շատ հարկ է վճարել, քան 2012-2017 թվականներին՝ 6 տարիների ընթացքում։
Եթե 2016թ-ին ԶՊՄԿ-ն վճարել էր ընդամենը 9մլդ դրամ հարկ, ապա 2022թ-ին՝ 143 մլրդ դրամ։
2024 թվականի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԶՊՄԿ-ն շուրջ 63% ավել հարկ է վճարել»,- ասված է գրառման մեջ: