Նախկին մարզպետը ինքն է դիմում գրել, ազատվել, ես մեծ պատասխանատվությամբ եմ ծառայելու․ Առուշանյան

«Մուշեղ Մուրադյանը իր դիմումը համաձայն է դուրս եկել աշխատանքից և ինքը պիտի մեկնաբանի, թե ինչի համար. գուցե անձնական հարցեր կան, չեմ կարող ասել»:

Այս մասին Կառավարությանի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով այդ պաշտոնից նախկին մարզպետի հեռացմանը։

«Եթե կառավարությունը ինքը ազատեր պարոն Մուրադյանին, կառավարությունը պիտի մեկնաբանություն տար, թե ինչի համար է ազատել, բայց պարոն Մուրադյանը ինքն է դիմում գրել, գուցե և կան անձնական հարցեր, որոնք, բնականաբար ինքը չի բարձրաձայնելու»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նախորդ կառավարության նիստի ժամանակ Մուրադյանը չէր նշել իր դիմումի մասին, սակայն որոշ ժամանակ անց հայտնեց՝ ազատվում է աշխատանքից, Առուշանյանը նկատեց․ «Ես չեմ կարող հիմա մեկնաբանել, պարոն Մուրադյանը ինչ ձևով է մտել կառավարության շենք և ինչ ձևով է դուրս եկել։ Ես կարող եմ եմ մեկնաբանել իմ գործողությունները և այն անելիքը, որ ես անելու եմ»։

Վերջինս նշեց՝ մեծ պատասխանատվությամբ է ծառայելու մարզին, քաղաքին և Հայաստանի Հանրապետությանը․ «Իմ իմ առջև դրված միակ խնդիրը՝ ծառայել Շիրակի մարզին արդար, ազնիվ: Մութ խնդիրներ չկան դրված, ինչ պարտականություններ, որ ունի Շիրակի մարզպետը, լիարժեք կատարել մեծ պատասխանատվությամբ: Ես նաև մեծ հպարտությամբ եմ կատարելու այդ պարտականությունները և ամենակարևորը՝ ազնիվ ու արդար»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ