Եթե Շիրակի մարզում, որևէ գործարար ուզենա ներդրում անել, միայն աջակցություն է ստանալու. Առուշանյան

Տեղյակ եմ՝ ինչ խնդիրներ կան Շիրակի մարզում: Գլխավոր խնդիրներից մեկը անօթևանների խնդիրն է: Երկրաշարժից հետո մինչև հիմա կան մարդիկ, որոնք, ցավոք, դեռ ապրում են տնակներում:

Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ նկատելով, որ անօթևանների խնդիրը 36 տարի է, ինչ ծառացած է Գյումրի քաղաքի գլխին:

Ըստ մարզպետի՝ մարզում աշխատանքերը շատ են, կարևոր ճյուղերից մեկն էլ գյուղատնտեսությունն է, բայց նաև նշեց, որ մեծ պատասխանատվությամբ է գնում Շիրակի մարզ՝ իր թիմով աշխատելու:

«Որպես առաջնահերթություն՝ ուզում եմ նշել, որ ներդրումային ֆոնը կարևոր է բարձրացել, որ [եթե] Շիրակի մարզում, Գյումրիում որևէ քաղաքացի, որևէ գործարար ուզենա ներդրում անել, միայն աջակցություն է ստանալու, որևէ խնդրի առաջ չի կանգնելու… էդ բյուրոկրատական քաշքշուկների և այլնի»,- ասաց նա:

Մարզպետը նաև նշեց, որ վթարային շենքերի մասով առաջիկայում լավ լուր է հայտնելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ