Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրել է ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանին:
ԿԸՀ-ն մանդատը տրամադրելու մասին արձանագրությունը վավերացրել է դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում: Ազարյանն ԱԺ-ում կփոխարինի Դավիթ Առուշանյանին:
Դեկտեմբերի 11-ինԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դեկտեմբերի 13-ին ընդունելով Գյումրիում անցկացված փրայմերիզի մասնակիցներին, հայտնել էր, որ որոշել է Կառավարությանը ներկայացնել Դավիթ Առուշանյանի թեկնածությունը՝ որպես Շիրակի մարզպետ:
Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: