Ես վստահ եմ, որ Հայաստանում, այս պահի դրությամբ, համակարգային կոռուպցիա չկա, բայց պետք է ժողովրդին ճիշտ հասցեագրել, թե որն է համակարգային կոռուպցիան:
Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Խոսելով կոռուպցիայի մասին՝ Գալյանը նշեց, որ կոռուպցիան այնպիսի երևույթ է, որ բոլոր երկրներում կա, բայց խնդիրը դրա համակարգային լինելու և չլինելու մեջ է: