Նման բան 20 տարի Հայաստանում տեղի չի ունեցել. 11 ամսում ԶՊՄԿ-ն պետբյուջե է փոխանցել 107 մլրդ դրամ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտնեց, որ նախորդ շաբաթ ԶՊՄԿ-ն պետբյուջե է փոխանցել 33 մլրդ 249 մլն դրամ՝ որպես Հայաստանի շահաբաժին։

«Սա, կարծում եմ, իրադարձություն է, որ արժե ընդգծել, որովհետև, ըստ էության, նման բան ավելի քան 20 տարի Հայաստանում տեղի չի ունեցել»,- ասաց վարչապետը։

Նա նկատեց՝ այդ թիվը չի ներառում վճարված հարկերը․ «Այս տարի արդեն 73 միլիարդ 800 միլիոն դրամի հարկ է վճարել, և գոնե տեսնելի հորիզոնում սա առնվազն շատ մեծ թիվ է՝ նախորդ շրջանում վճարված հարկերի համեմատությամբ»։

Վերջինս նշեց, որ վերջին 11 ամսվա տվյալներով՝ պետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 107 մլրդ դրամի մուտք է ունեցել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ