Գործարարները մի քար են դնում, մի մեծն էլ՝ գլխին, բացումն անում են, բայց համայնքում բան չի փոխվում. վարչապետ

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարերար-գործարարների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ նրանք սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու հնարավորություն ունեն։

«Այսինքն՝ շատ դեպքերում կարող են ֆինանսական աջակցություն տրամադրել համայնքին, և համայնքն իր բյուջեով մասնակցի երկկողմ սուբվենցիային՝ Կառավարություն և համայնք։ Բայց կարա լինի նաև եռակողմ սուբվենցիա․ մասնակցի համայնքը, անհատը կամ այլ կազմակերպություն և Կառավարությունը։ Սա շատ կարևոր է»,- ասաց նա՝ նկատելով.

«Էս էլ է կուլտուրայի հարց, երբ տեսնում ենք, որ մարդիկ ուզում են համայնքի համար ինչ-որ բան անել, բայց արդյունքում ծախսն արվում է, ճոխ բացումն արվում է, լուսաբանումն արվում է, խնջույքն արվում է, բայց դրանից հետո այլևս որևէ բան տեղի չի ունենում, որովհետև տանում ենք մի տեղ քար ենք դնում, կողքը ուրիշ քարեր ենք դնում, հետո մի հատ էլ մեծ քար գլխին ենք դնում, հավաքվում ենք, բացումն անում ենք, դրանից հետո ի՞նչ փոխվեց համայնքի կյանքում՝ ոչ մի բան չփոխվեց։

Այսինքն՝ փառք Աստծո, ՀՀ-ում քարերի պակաս չկա, մի հատ ավելի, մի հատ պակաս, կապ չունի՝ ինչ գույնի, ինչ դիրքի, և շատ կարևոր է, որ այդ պոտենցիալը դեպի բովանդակային փոփոխություն լինի»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ