Վերանայվել է զինակոչիկների տարկետման կարգը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ զորակոչի ընթացքում առողջական խնդիրների հիմքով տարկետման տրամադրման կարգը վերանայվել է․

«Տարկետման ժամկետը սահմանվում է մեկ կամ երեք տարի՝ կախված հիվանդության տեսակներից և բժշկական եզրակացությունից։ Եթե տարկետման ընթացքում պարզվի, որ հիվանդությունը չի զարգացել կամ բուժումը հնարավոր է եղել վիրահատական միջամտությամբ, զորակոչիկը կարող է զորակոչվել՝ հաշվի առնելով ծառայության սահմանափակումները»,- նշեց Պապիկյանը:

Նախարարը հավելեց, որ եթե առողջական խնդիրը պահանջում է բժշկական միջամտություն, որը չի կատարվել անձի կողմից, կառավարությունը կկազմակերպի բուժումը, ինչից հետո հարցը կրկին կդիտարկվի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ