Էդ էջը փակվել է. ՀՀ-ն պետք է դադարի second hand ապրանքների արտահանման ուղղություն դառնալ․ Փաշինյան

Բարեգործության տրամաբանությունից ընդհանրապես պետք է դուրս գալ: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ-ն պետք է դադարի սեքնդ հենդ ապրանքների հիմնական ուղղություն դառնալ, դա անթույլատրելի է, դա ուղիղ հակասում է այն տրամաբանությանը ու գաղափարախոսությանը, որը մենք իրագործում ենք և ես էլի ասում եմ, որ ես դեմ եմ բոլոր նման դեպքերում որևէ կարգի օգնություն աջակցություն ստանալուն, նույնիսկ եթե եկել է ՀՀ մաքսատանը կանգնած է, թող մաքսատնիսց հետ տան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյնաը:

«Մենք պետք է այնպիսի օրենք ընդունենք, որ ՀՀ-ն դադարի second hand ապրանքների հիմնական ուղղություն դառնալը, սա անթույլատրելի է և ուղիղ հակասում է այն տրամաբանությանն ու գաղափարախոսությանը, որը մենք իրագործում ենք: Ես դեմ եմ նման որևէ տիպի աջակցություն ստանալուն, նույնիսկ, եթե եկել է ՀՀ և գտնվում է մաքսատանը, ոչինչ, թող մաքսատնից հետ տան: Աշխարհում այնքան երկրներ կան, որ դրա կարիքն ունեն ու իրենց համար խնդիր չէ օգտագործած, մաշված, կիսափչացած ապրանքները վերցնելը: ՀՀ պետք է չմտնի նման որևէ ապրանք»,- ասաց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ