Մարզերում մեկ տարվա ընթացքում սուբվենցիոն ծրագրերով 130-140 մլն դոլարի ներդրում ենք արել. Փաշինյան

«Այս տարվա ընթացքում մարզերում միայն սուբվենցիոն ծրագրերով 130-140 միլիոն դոլարի ներդրում ենք արել»,- կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծեց, որ նախորդ տարիներին էլ ցուցանիշները գրեթե նույնական են:

«Այս ներդրումներն առաջին հերթին արվում են կառավարության կողմից, նաև համայնքի կողմից, բայց եկեք չմոռանանք, որ համայնքների բյուջեների մի զգալի մասը նույնպես ձևավորվում է պետական բյուջեից հատկացված միջոցներով»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ սա տարածքային համաչափ զարգացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկն է:

Դիմելով համայնքների ղեկավարներին՝ նա հույս հայտնեց, որ վերջիններս կգնան ծառայողական ավտոմեքենաները կրճատելու տարբերակով. «Կրկին ուզում եմ հիշեցնել, որ ծառայողական մեքենաների վերաբերյալ մեր որոշումը շարունակում է մնալ ուժի մեջ և այն սկզբունքը, որը ես առաջադրել եմ պետք է կիրառվի բոլոր համայնքներում ՝ առանց բացառության: Այն համայնքները, որոնք չեն ուզենա կիրառել համապատասխան հետևանք կհետևի՝ սուբվենցիոն ծրագրերի կամ այլ ծրագերի սահմանափակումներ կլինեն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ