Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց նախագծի, որով սահմանվում է որ փոփոխություններ՝ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում։
Ներկայացնելով նախագիծը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց․
«Նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջաական վիճակի վատթարացում չարձանագրումից հետո ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի»։
Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջերս անվտանգության խորհրդի նիստում քննարկել և հավանություն են տվել բանակի կերպափոխման հայեցակարգին, և կարծում է, որ ընդհանուր առմամաբ պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքը բանակի նկատմամաբ, չնայած թվում է, թե ավելի լավ վերաբերմունք ինչպես կարելի է ունենալ բանակի նկատմամաբ, քան մենք ունենք։
«Բայց այստեղ էլ սա այն դեպքն է, երբ խոսույթը իրականությունից ցավոք շատ դեպքերում կտրված է, և տարբերակված և կարծում եմ, որ բանակի ընկալումը ընդհանուր առմամաբ պետք է կերպափոխվի, և բանակը պետք է հստակ մեր քաղաքական և ռազմավարական ընկալումների շրջանակում տեղավորվի՝ այդ թվում տարածաշրջանային իրադրության և խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ։ Այդ համատեքստում՝ մենք հստակ ասել ենք, որ ՀՀ միակ խնդիրը, ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է»,- ասաց վարչապետը։