Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ: Այդ մասին որոշումը Կառավարության՝ դեկտեմբերի 19-ի նիստին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շնորհավորեց նրան:
Մինչ այդ, մեկ այլ որոշմամբ, Մուշեղ Մուրադյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Հիշեցնենք, որ նա անցյալ շաբաթ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Դավիթ Առուշանյանը վայր է դրել իր պատգամավորական մանդատը, երեկվանից նրա լիազորությունները դադարեցվեցին։