«Դուխո՛վ». Շարմազանովը երգում է դիրքերում

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մենք հաղթել ենք եւ 90-ականներին, երբ Գետաշենն ու Շահումյանը մնացին հակառակորդին, եւ 2016թ. ապրիլին:

Եւ փառք Աստծուն, փառք մեր բանակին ու զինվորին, սպային ու հրամանատարին, կամավորականին ու առյուծածին մայրերին:

Մեր անպարտ բանակի մարտունակությունն ու սպառազինումը, երկրի պաշտպանունակության, անվտանգության հարցերը մայկա -տռուսիկի մակարդակի իջեցնելու արդյունքում որոշ ուժեր ու գործիչներ նվաստացրին մեր հաղթանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հաղթանակը:

Մեր հզոր զինվորների, կամավորակաների, սպայական կազմի հերոսությունը հարցականի տակ է դրվում: Չեք հաջողելու:

Այո՛, դուխով, բայց ոչ ինչ-որ մեկի, այլ Աստծո դուխով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ