Եթե ՀՀ իշխանությունը Վրաստանինի պես լիներ, այսօր մենք Թաթարստան էինք լինելու. Սարգսյան. տեսանյութ

«Մարդիկ, ովքեր ասում են, որ ՀՀ-ն կա՛մ պիտի ՌԴ-ի հետ լինի, կա՛մ Թուրքիայի, թերարժեքության կոմպլեքս ունեն»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում քաղաքական որոշ շրջանակների կողմից շահարկվող այն թեզին, որ եթե Ռուսաստանին, այսպես ասած, «քշում» ենք տարածաշրջանից, ապա նրան պետք է փոխարինելու գա Թուրքիան:

Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանն այլընտրանք ունի, և տարածաշրջանում կան այլ խաղացողներ:

Խոսելով ՀԱՊԿ-ի մասին՝ վերջինս նկատում է, որ այդ ռազմական կառույցը չի գործում, և ոչ միայն չի կարող օգնել, այլ ընդհակառակը՝ այսօր արդեն խանգարում է մեզ:

Ըստ Սարգսյանի՝ բարեբախտաբար, Հայաստանը գնում է դեպի Եվրոպա:

Նա համոզմունք է հայտնում, որ Ազգային ժողովը իրավական ուժ կտա Եվրաքվե նախաձեռնությանը, քանի որ հայ հանրությունը իրեն տեսնում է ժողովրդավար երկրների կողքին:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ