Ալիևին անհանգստացնում են Հայաստանի ունեցած և սպասվելիք հաջողությունները

Ալիևի կողմից ԵՄ անզեն դիտորդական առաքելության նկատմամաբ հարձակումները, ըստ «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի նույնանում են ռուսական դիրքորոշումների հետ։

Նրա կարծիքով՝ Ալիևը սպասում է Թրամփի դիրքորոշումներին և ռուս-ուկլրաինական պատերազմում իրադարձությունների որոշակիությանը։

Միաժամանակ Բաբաջանյանը նկատում է, որ Բաքվում հույս ունեին, որ Թրամփի գալուց հետո իրավիճակ էր փոխվելու ու իրենք իրենց ուզած ձևով էին հարցերը լուծելու, սակայն, իրականությունը անգամ մոտ չէ դրան։

«Բաքվից չափազանց նյարդային են արձագանքել Թրամփի հետ հեռախոսազանգին ու Փարիզում նրա հետ հանդիպմանը։ Սա աննախադեպ է․ Հայաստանի ոչ մի առաջնորդ մինչ օրս ընտրված նախագահի հետ հանդիպման ու հեռախոսազրույցի պատմություն չի ունեցել։ Ի պատիվ դիվանագիտական մեր ներկայացուցչությունների, շատ շահագրգիռ անհատների, Թրամփի անմիջական շրջապատում շատ որակյալ, հայամետ գործիչների հնարավոր եղավ այդ հեռախոսազրույցը։ Ի դեպ՝ Թրամփի ու Ալիևի՝ մեկ շաբաթ հետո կայացած հեռախոսազրույցը մեծ գումար է արժեցել», — ասաց Արման Բաբաջանյանը։

Նա նկատեց նաև, որ եթե դեմոկրատները ուզում էին բեկում մտցնել հայ-ադրբեջանական հարաբերություններում, բայց որոշակի իմաստով հնարավորություններ չունեին, ապա հանրապետականները եթե ուզեն՝ հաստատապես կարողանալու են, և նրանց ուզել չուզելը մեզնից է կախված։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ