Factor TV-ի եթերում Երևանի նախկին և ներկա քաղաքապետեր Հայկ Մարության-Տիգրան Ավինյան բանավեճի ժամանակ Տիգրան Ավինյանը նախ շնորհակալություն հայտնեց Հայկ Մարությանին հրավերը վերջապես ընդունելու համար:
Ինչ վերաբերում է Մարությանի պնդումներին, որ տրանսպորտը կարելի է բարեփոխել 100 դրամ սակագնով, Ավինյանն ընդգծեց. «Տրանսպորտի հարցում շատ բան ուներ ասած նախկին քաղաքապետ պարոն Հայկ Մարությանը, և այսօրվա Մարությանի հակառակորդը կարող է հանդիսանալ 2018թ. քաղաքապետի թեկնածու և նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը»: Այնուհետև նա մեջբերեց Մարությանի նախկին հայտարարությունը, ըստ որի, մասնավորապես, նախկին իշխանությունները վախենում էին տրանսպորտի գինը բարձրացնել:
Անդրադառնալով տրանսպորտը 300 դրամ դարձնելուն՝ Ավինյանն ասաց.
«Սիրելի երևանցիներ, սա սուտ է, սա մոլորեցում է և իրականությանը չի համապատասխանում»:
Նա հավելեց, որ սև շրջնառության ավարտը կդրվի միասնական տոմսային համակարգով: