Մոսկվան Հայաստան Անդրանիկ Միգրանյանի մուտքի արգելքը համարում է Երևանի կողմից ոչ բարեկամական քայլ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք Անդրանիկ Միգրանյանի մուտքի արգելքը համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ: Դա հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին»,- ընդգծել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հարցում է ուղարկել Հայաստանի իշխանություններին՝ պահանջելով պարզաբանումներ։ Նա հիշեցրել է նաև, որ ռուսական կողմը բազմիցս կոչ է արել Երևանին հրաժարվել ՌԴ քաղաքացիներին երկիր չթողնելու արատավոր պրակտիկայից, որոնք ինչ-ինչ պատճառներով «ախորժելի» չեն դարձել իշխանությունների համար։
«Սա հատկապես տարօրինակ է թվում Հայաստանի իշխանությունների մշտական հայտարարությունների ֆոնին՝ իրենց բաց լինելու, ժողովրդավարական և կարծիքների բազմակարծությանը հավատարիմ լինելու մասին»,- հավելել է Զախարովան։
Մոսկվան, նրա խոսքով, մտադիր է շարունակել այդ հարցը բարձրացնել Երևանի առաջ։
Մեկնաբանելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքի արգելքի վերացումը՝ նա հարց է ուղղել՝ արդյոք դա «երկակի ստանդարտների և խտրականության դրսևորում չէ՞»։