Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ-ն մանրամասնել է

Մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն հանրային անվտանգությունը, կդյուրացնեն վարչարարությունը, կհեշտացնեն քաղաքացիների կյանքը:

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:

«Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. եթե վարորդի մոտ առկա չէ վարորդական իրավունքի վկայական, սակայն նա ունի վարելու իրավունք, և դա հաստատվում է պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգմամբ, ապա նա ենթակա չէ վարչական պատասխանատվության։

Տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի, եթե անձը չունի վարորդական իրավունք, սակայն վարում է տրանսպորտային միջոց՝ դրանով իսկ հայտնվելով մյուս վարորդների համեմատությամբ արտոնյալ կարգավիճակում և վտանգում երթևեկության մյուս մասնակիցների կյանքը, ապա նա առաջին անգամ ենթակա կլինի վարչական, ապա՝ քրեական պատասխանատվության։

Երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների համար կպարզեցվի ՀՀ-ում օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով մեքենա վարելու կարգը։

Կարգելվի գաղտնի փականով դանակների և համանման առարկաների վաճառքը անչափահասներին։

Նախագծերն առաջիկա օրերին կդրվեն շրջանառության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ