«Հայաստանը չի դիմանա սպառազինությունների մրցավազքին՝ չնայած Արևմուտքի օգնությանը, որը զենք է մատակարարում անվճար կամ ապառիկ»:
Այս մասին «Ռիա»-ին և «Ռոսիա սեգոդնյա»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Կարծում եմ՝ սա աղետալի ճանապարհ է, նախ՝ Հայաստանը չի կարող դիմակայել մեզ հետ սպառազինությունների մրցավազքին՝ չնայած այն բանին, որ զենքի մեծ մասը նրանք ստանում են Արևմուտքից անվճար կամ ապառիկ, ինչը, բնականաբար, հետո դուրս կգրվի, բայց նույնիսկ այս դեպքում նրանք չեն դիմանա մեզ հետ սպառազինությունների մրցավազքին»,- ասել է Ալիևը: