Հայաստանը պետք է հասկանա, որ ոչ ոք իրեն «հողի վրա» չի օգնելու Ադրբեջանի դեմ սադրանքի դեպքում՝ չնայած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությանը, Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերի հակաահաբեկչական գործողությունների արդյունքները չպետք է մոռանան նրանք»,- ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանի սպառազինությանը՝ նա հայտարարել է, որ «Բաքուն ԱՄՆ-ում Հայաստանի հովանավորներին փոխանցել է, որ Երևանին սպառազինելը պետք է դադարեցվի, բայց ցավոք մեզ չեն լսել»:
Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին, հավելել է Ադրբեջանի նախագահը: