Ադրբեջանը նախատեսում է զենք գնել Ռուսաստանից

Ֆրանսիայի կողմից հարձակողական զենքի մատակարարումները Հայաստան՝ գործնական վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար։ Այս մասին РИА НОВОСТИ-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք բազմիցս հայտնել ենք Հայաստանին և ԱՄՆ պետդեպարտամենտում նրա հովանավորներին, որ դա պետք է դադարեցվի։ Բայց, ցավոք, մեզ չլսեցին։ Հայաստանի սպառազինման գործընթացն առաջ է ընթանում թռիչքներով»,- նշել է նա։

«Ադրբեջանը ստիպված է ընդունել ռազմական ռեկորդային բյուջե՝ 5 միլիարդ դոլար՝ Արևմուտքի կողմից Հայաստան զենք մատակարարելու պատճառով։

Բնականաբար, մենք ստիպված ենք համարժեք միջոցներ ձեռնարկել։ Մեր հաջորդ ռազմական բյուջեն 2025 թվականին կլինի ռեկորդային՝ մոտ 5 միլիարդ դոլար»,- նշել է նա։

Ինչպես Ալիևն է ասել՝ Հայաստանի զենքի հետևում կանգնած են Ֆրանսիան, Հնդկաստանը և Միացյալ Նահանգները, և Վաշինգտոնը չի ճանաչում այդ մատակարարումները, թեև Ադրբեջանը հայկական օդանավակայաններում հետևել է ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռներին։

Ալիևն ասել է, որ Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին, և հավելել, որ Երևանը պետք է հասկանա, որ «ԱՄՆ-ն և Ֆրանսիան իրեն տեղում չեն օգնի»։

Հայաստանին զենք տրամադրելու գործընթացները կասեցենելու հորդորներից հետո Ալիևը չի մոռացել հայտնել, որ այդ երկիրը նախատեսում է զենք գնել Ռուսաստանից, սակայն այժմ գործընթացը ժամանակավորապես կասեցված է օբյեկտիվ պատճառներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ