Ինձ ուղղված հարցերն ունեն լայն ընդգրկում՝ սկսած անձնականից, ավարտած տնտեսականով և աշխարհաքաղաքականով. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է սոցիալական ցանցերի էջերում իր կողմից հաճախ հայտնվող գրառումներին՝ տարատեսակ թեմաների մասին:

«Սիրելի քաղաքացիներ, եթե վերջին շրջանում կամ առաջիկայում այնքան էլ հասկանալի չլինի, թե սոցիալական ցանցերի իմ էջերում այս կամ այն թեմային ինչու եմ անդրադառնում, իմացեք, որ դա կապված է իմ այս էջում իմ իսկ հորդորով քաղաքացիների բարձրացրած հարցերին արձագանքելու անհրաժեշտության հետ, որոնք ունեն շատ լայն ընդգրկում, սկսած անձնականից, ավարտած տնտեսականով ու աշխարհքաղաքականով:

Շատ դեպքերում օգտատերերի մեկնաբանություններին հղում չեմ անում նախ որովեհետեւ նույն կամ նմանատիպ հարցեր բարցրացնողները շատ են եւ նրանց գրառումները հիշատակելը իմաստ չունի, որովհետեւ դրանք արդեն իսկ հրապարակված են իմ էջում ու կրկին մեջբերելը ժամանակի ոչ արդյունավետ օգտագործում կլինի:

Շնորհակալություն»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, որի մեկնաբանությունների դաշտում քաղաքացիները կարող էին թողնել վարչապետին ուղղված «մեղադրանքները» և հարցերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ