Հայրենիքին դավաճանածները հերթով հիշում են Հայաստանը։ Ո՞ւր եք գալիս․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ռուսաստանին Հայաստան ժամանած քաղաքագետին, ում մուտքը Հայաստան արգելված էր։

«Հայրենիքին» դավաճանածները հերթով հիշում են Հայաստանը։ Ո՞ւր եք գալիս։ Ո՞ւմ եք դուք պետք։ Հողը ձեր ոտքերի տակ պետք է այրվի ձեր դավաճանության համար։ Միայն արգելքը քիչ է։ Ձեզ ցմահ պետք է զրկել Հայաստանի օդը շնչելու, ջուրը խմելու ու հողի վրա կանգնելու իրավունքից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին, ով եկել էր ծնողների շիրիմներին այցելելու, «Զվարթնոց» օդանավակայանում ասել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ