Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է խախտումներով և տարածաշրջանին անհարիր գովազդով գեղեցկության սրահների փակման անհրաժեշտության մասին: Ըստ նրա՝ դրանք այն սրահներն են, որոնց գովազդներում, ցուցանակներում կամ պաստառներում մարմնի մասեր են ցուցադրվում։
«Սրահներում ներարկումներ են անում, հետո խնդիրներ են առաջանում, մարդիկ հայտնվում են հիվանդանոցներում։ Նրանք փակցնում են լուսանկարներ, դրանք բեռնում իրենց սոցցանցերի էջերում, ցույց են տալիս մարմնի այն մասերը, որոնք չի կարելի ցուցադրել։ Սրահները, որտեղ այլասերում են մարդկանց, պետք է փակվեն»,- հայտարարել է Կադիրովը Տելեգրամյան ալիքում:
Նա միաժամանակ հայտարարել է, որ երկրում եղել են խախտումներով գործող և առանց համապատասխան արտոնագրերի 50-ից ավելի սրահներ, որոնք փակվել են: